211652_close_icon
views-count4002 դիտում article-date 17:23 06-12-2016

Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ձյուն է տեղում. տեղումներն ակնկալվում են մինչև ժամը 19.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Տեղումներն ակնկալվում են մինչև ժամը 19.00-ն: [color=#CC0000]Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: [/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր