999 դիտում
19:16 06-12-2016
Պարզաբանում՝ ԵՄ խորհրդի՝ Հայաստանի հետ ավիահաղորդակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու մասին
Քանի որ հանրության կողմից բազմաթիվ հարցեր են հնչում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին մանդատ տրամադրելու վերաբերյալ, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է.
2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով:
Դեռևս 2 տարի առաջ ՀՀ-ի՝ ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ սկսեցին ԵՄ գործընկերների հետ, որոնց արդյունքում՝ 2015 թվականի փետրվարի 5-6-ը տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) ներկայացուցիչների փաստահավաք առաքելությունը Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 521-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային-բանակցային խումբ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Բրյուսելում մի շարք աշխատանքային քննարկումներ եղան պայմանագրի բանակցման և կնքման շուրջ: Արդյունքում՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրվեց ՀՀ հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:
Առաջիկայում նախատեսվում է ձևավորել ԵՄ և ՀՀ բանակցային խմբեր և անցնել պաշտոնական բանակցությունների փուլին, որի շրջանակում կքննարկվի և կհամաձայնեցվի համաձայնագրի տեքստը, որից հետո տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը:
Նախատեսվող համաձայնագրով ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում, համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և, հետևաբար, օգտվել ոչ խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: Ինչպես նաև, Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտներ, և ավիաընկերություններին հնարավորություն կտրվի շուկայում, կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել
երթուղիներն օդի մի շարք ազատությունների իրավունքով:
[b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
11:06 28-01-2015
Թբիլիսին ու Մոսկվան այդպես էլ համաձայնության չեն եկել ավիահաղորդակցության շուրջ բանակցություններում
1029 դիտում
18:05 19-09-2014
ՌԴ-ն, Ուկրաինան և Եվրոպական հանձնաժողովը գազային հարցերի շուրջ բանակցություններ են վարելու սեպտեմբերի 26-ին
855 դիտում
16:37 09-09-2022
ԱՄՆ-ն և Չեխիան բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»