ՌԴ-ն, Ուկրաինան և Եվրոպական հանձնաժողովը գազային հարցերի շուրջ բանակցություններ են վարելու սեպտեմբերի 26-ին
Zn.ua-ի հաղորդմամբ՝ ՌԴ-ն, Ուկրաինան և Եվրոպական հանձնաժողովը գազային հարցերի շուրջ բանակցություններ են վարելու սեպտեմբերի 26-ին՝ Բեռլինում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը:
Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ՌԴ էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Օլգա Գոլանտը:
Սկզբնական շրջանում ՌԴ-ԵՄ-Ուկրաինա ձևաչոփով գազային բանակցությունները նշանակված էին սեպտեմբերի քսանին, սակայն դրանք չեն կայանա, քանի որ առաջարկված ժամկետը չի գոհացրել ռուսական կողմին: