Հենրիխ Մխիթարյան. Իմ պրոբլեմը Մոուրինյոն չէր
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ երբեք խնդիրներ չի ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Ես երբեք մարզչի հետ վատ հարաբերություններ չեմ ունեցել, դրանք միշտ նորմալ են եղել: Պրոբլեմը նրա մեջ չի եղել, այլ` իմ:
Այժմ հասկանում եմ, թե ինչու ես խաղալու հնարավորություն ստացա և ձգտելու եմ այն բաց չթողնել, քանի որ դա շատ կարևոր է իմ համար: Շատ եմ ցանկանում խաղալ և լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը:
Երբ ես եկա ՄՅՈւ, ապա տեսա, որ հիմնական կազմում իրենց տեղի համար 25 ֆուտբոլիստ է պայքարում: Այդ ժամանակ հասկացա, որ իմ համար հեշտ չի լինելու», ասել է Մխիթարյանը: