211652_close_icon
views-count12721 դիտում article-date 14:23 31-07-2017

«Բարսելոնայի» նախագահ. Պրոբլեմը ստեղծել են Չավին, Ինյեստան և Պիկեն

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի նախկին կիսապաշտպան Չավիի խոսքերը, որը քննադատել էր ակումբի ակադեմիայի գործունեությունը: «Այդ պրոբլեմը ստեղծել են Չավին, Ինյեստան, Մեսին և այլ խաղացողներ: Չափազանց բարդ է առաջին թիմի կազմում հայտնվել, երբ այնտեղ խաղում են Մեսին, Նեյմարը, Չավին, Ինյեստան, Բուկսետսը և Պիկեն: Չավին ասել էր, թե պետք է աստիճանաբար առաջ շարժվել, բայց խնդիրը հենց Չավի մեջ է: Նա է այս պրոբլեմները ստեղծել Ինյեստայի և Պիկեի հետ: Միգուցե այլ ֆուտբոլիստներ էլ Մեսի դառնան: Բայց դրա համար նրանք պետք է լքեն մեր ակումբը, հակառակ դեպքում դա անհնար է», ասել է Բարտոմեուն:

Նմանատիպ նյութեր