2760 դիտում
19:49 07-12-2016
Մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը. Աղվան Հովսեփյան
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.- ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, խաղաղ ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը»,- ասել է ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը և ավելացրել. «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարևոր է ընտանիքի անդամների միջև հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջև խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև՝ բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս:
Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլսը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, միջազգային այլ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, որին հաջորդեց քննարկումը։ Ուումնասիրության արդյունքների համառոտագիրը կցվում է։
Քննարկման արդյունքներով՝ ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, քրեական գործի առանձնահատկությունները, տուժողի կրկնազոհացման վտանգը հաշվի առնելով քննության ճիշտ մեթոդիկա ընտրելու համար ՀՀ ՔԿ Աղվան Հովսեփյանը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանին և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության քննության ՀԿԳ քննիչ Հրաչիկ Պողոսյանին պարգևատրեց «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով։
Նմանատիպ նյութեր
831 դիտում
16:25 06-11-2014
«Բավարիա»-ն գերիշխում էր խաղադաշտում. Գվարդիոլա
1009 դիտում
14:44 25-05-2024
Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններին մեծ նշանակություն ենք տալիս․ Պուտին
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»