2596 դիտում
23:17 07-12-2016
ԵՏՄ մտնելով՝ մենք մեզ սահմանափակե՞լ ենք ԵՄ-ի հետ առնչվելու, առևտուր անելու, շփվելու, ինվեստիցիա անելու. Կարեն Կարապետյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ կառավարության ծրագրում Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը շատ ավելի ցածր մակարդակում է արձանագրված:
«Գաղտնիք չէ, որ մինչև ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի ունեցած բազմաթիվ ձեռքբերումները կապված են եղել ԵՄ-ի հետ համագործակցության հետ: Կառավարության ծրագրում մի շարք այլ երկրների հետ համագործակցությունից հետո է արձանագրվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները»,- ասաց պատգամավորը, այնուհետև խնդրեց ներկայացնել կառավարության տեսլականը ՀՀ-ԵՄ գործակցության վերաբերյալ:
Հարցին պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ձեզ մի գաղտնիք բացեմ՝ այդ հավելվածը ներկայացրել է ԱԳՆ-ն, այդ հավելվածը նախկին ծրագրերից չի տարբերվում. մի տարբերություն՝ այս անգամ համարակալել են, մնացած անգամներն ուղղակի դիմացը տող է գրված եղել: Ճիշտ չենք արել և մենք պատրաստ ենք ձեր այս հարցը քննարկել: Եթե այս ամբիոնն օգտագործում ենք, որպեսզի ԵՄ մեր գործընկերները լսեն, ասեմ՝ իրականում իրենք շատ մեծ դոնոր և ներդրող են, ու մենք պետք է իրենց համապատասխան վերաբերմունք ցույց տանք: Մենք, ԵՏՄ մտնելով, որևէ մեկի հետ ընկերություն չենք անում՝ ի վնաս ուրիշի: ԵՏՄ մտնելով՝ մենք մեզ սահմանափակե՞լ ենք՝ ԵՄ-ի հետ առնչվելու, առևտուր անելու, շփվելու, ինվեստիցիա անելու. չէ՛, իհարկե: Կառավարության մյուս ծրագրերում էլ ԵՄ մասը նույն տեղում է, ուղղակի 14 թիվը ֆիքսված չէ. համենայնդեպս, ԱԳՆ-ից ինձ այդպես են պատասխանել: Ավելին, մենք շատ բաց խոսել ենք ԵՄ մեր գործընկերների հետ, որոնք նման մտավախություն նաև հնչեցրել էին: Իսկ լրացուցիչ անգամ մեր դաշտում այդ մասին խոսելը, չեմ կարծում, որ ճիշտ է: Չնայած՝ դուք այդ իրավունքը միշտ էլ ունեք»:
Էդմոն Մարուքյանը արձագանքեց. «Ինձ մոտ տպավորություն կա, որ մենք ինքնագրաքննությամբ ենք զբաղված: Ես նաև տեսնում եմ, որ Շրջանակային համաձայնագիրն արհեստական ձգձգումներով չենք ստորագրում, ինչը նույնպես բխում է այդ համագործակցության ցածր մակարդակից»:
Վարչապետն ասաց, որ, եթե նման մտավախություն կա, ապա ինքը միշտ բաց է դրա մասին խոսել. «Բայց հարթակներն էլ հասկանանք՝ որտեղ ինչ հարց բարձրացնենք, եթե դեմ չեք, իհարկե»:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
12:43 01-09-2021
Ձեզ վիճակվեց առնչվելու կորուստների հետ, բայց գալիքը լուսավոր է․ ուղերձ՝ Արցախից տարհանված դպրոցականներին
953 դիտում
18:42 04-07-2016
«Սահմանափակե՛ք հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին