211652_close_icon
views-count4887 դիտում article-date 13:55 08-12-2016

Մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ առաջացած մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այժմ կատարվում են ճանապարհի մաքրման, աղով մշակման աշխատանքներ հնարավորին սեղմ ժամկետներում նաև բեռնատար տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը վերականգնելու համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր