4848 դիտում
14:19 08-12-2016
Մադրիդի «Ռեալը» կրկնեց 27 տարվա վաղեմության իր ակումբային ռեկորդը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայի» հետ 2:2 [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103460/]խաղալով[/url], Մադրիդի «Ռեալը» իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 34 և կրկնեց ակումբային ռեկորդը, որը գրանցվել էր 1989 թվականի ապրիլին` գլխավոր մարզիչ Լեո Բենխակերի օրոք:
Վերջին անգամ «Ռեալը» պարտվել էր այս տարվա ապրիլի 6-ին` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվելով «Վոլֆսբուրգին»:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ռեկորդի կրկնությունը. «Շնորհավորում եմ բոլոր խաղացողներին, որոնց շնորհիվ է հաջողվել նման արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք շարունակել շարքը, ինչի համար շատ բան ենք անում», ասել է Զիդանը:
Նմանատիպ նյութեր
4841 դիտում
16:15 27-04-2017
«Տոտենհեմը» կրկնեց 57 տարվա վաղեմության ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1806 դիտում
18:18 09-12-2015
Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկնեց «Լիվերպուլի» ռեկորդը
4257 դիտում
12:25 19-09-2016
Իսպանիա. «Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ֆանտաստիկ ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում