1822 դիտում
20:26 08-12-2016
«Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը
Դեկտեմբերի 8-ին «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը, այս անգամ՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:
«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը կարևորում է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, քանի որ դրանք թույլ են տալիս լսել ոլորտի մասնագետների կարծիքը, հանրային հնչեղություն տալ մեր հասարակության օրակարգային բոլոր հարցերին, այնուհետև մշակել և վեր հանել համազգային նշանակության խնդիրներ:
«Գաղտնիք չէ, որ նման կարգի համազգային նշանակության խնդիրներից մեկը Հայաստանի արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշման ու հիմնական վեկտորների ընտրության հարցն է: Նույնիսկ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտին միանալուց հետո էլ մեր հասարակական-քաղաքական դիսկուրսում շարունակվում են քննարկումները, թե որ ուղին է արդյունավետ՝ եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ինտեգրացիան: Ասեմ ավելին՝ այդ քննարկումները երբեմն վերածվում են եվրոպամետների ու ռուսամետների միջև դաժան պայքարի, այն աստիճան, որ դառնում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ»,- ասաց Արման Վարդանյանը, շեշտելով՝ «Միասնություն» շարժման համար նման մոտեցումներն ընդունելի չեն և իրենց համար գերական ազգային շահի գաղափարն է, պետական շահի գիտակցումը՝ քաղաքական որոշումներ ընդունողների մոտ, պետականամետ մտածողության սերմանումը՝ երիտասարդության շրջանում:
Քննարկման բանախոս, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամակցությունն ավելի շատ բխել է անվտանգության շահերից, որովհետև ռուսական խանդը և ՌԴ վերաբերմունքը ցույց էր տալիս, որ Հայաստանն ուրիշ տարբերակ չուներ. «Հայաստանը պետք է այդ որոշումը կայացներ, որպեսզի չհայտնվեր ձիու սմբակների տակ, որը մեզ կարող էր շատ արագ տրորել, շատ ավելի դաժան տրորել, որը տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»:
Ըստ քաղաքագետ Նարեկ Գալստյանի՝ ժամանակին խոսվում էր այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցության ներսում Հայաստանին պետք է տրվեր հատուկ կարգավիճակ, բայց մենք ոչ մի հատուկ կարգավիճակով էլ չանդամակցեցինք. պարզապես ընտրեցինք տարբեր արագությունների ինտեգրացիան: Այսօր որոշ կանոնակարգեր մեզ վրա չեն ազդում, բայց հետագայում մենք ամբողջ փաթեթով լիիրավ անդամակցելու ենք՝ առանց տարբերակված ինտեգրման մոդելը կիրառելու:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ՝ ԵՄ-ի հետ որևէ տեսակի հարաբերություն չկա. իներցիոն հարաբերություններ են՝ կետային ծրագրերի և եվրոհաճությամբ տարբեր գործիքներից օգտվելու տեսքով: «Եթե չլինեին խոշորագույն գործիքներից օգտվելու այդ մուտքերը, թերևս, պետք է արձանագրել, որ Եվրամիության հետ հարաբերություններն օդում կախված են: Որևէ հարաբերություն, եթե անորոշ է, հատկապես, եթե անորոշ է երկար ժամանակահատվածում, անվտանգության առումով լավ բան չի նշանակում»,- ասաց Սաֆարյանը:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն էլ այն տեսակետին է, որ եթե մենք մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքում ունենք մեկ-երկու դրական միտում, ապա դրանք պայմանավորված են Ռուսաստանի հետ մեր հարաբերություններով և պետք է գտնել ուղիներ՝ եվրասիական ինտեգրումից օգուտ ստանալու համար:
ՄԱՀՀԻ-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծիք հայտնեց, որ մենք վերադառնում ենք գաղութատիրական իրավիճակի: «Այսօր Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է: Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, այլև պատանդը, իսկ մենք շարունակում ենք մեր ավանակը քշել»:
Քննարկմանը մասնակցում էր նաև պգթ, դոցենտ Աշոտ Կարապետյանը, ում կարծիքով՝ Հայաստանը բավականին լուրջ խնդիրներ ունի եվրասիական ինտեգրացիան կայացնելու հարցում, և ամենաակնհայտ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո խզվեցին բոլոր կապերը, այդ թվում՝ մարդկային, մասնագիտական շփումները:
Աշոտ Կարապետյանը կարևորեց նաև կոմպետենտ մարդկանց կողմից խնդիրների վերհանումը, մեխանիզմների և առաջարկների ներկայացումը՝ իշխանություններին:
[b]«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
676 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
724 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
718 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են