211652_close_icon
views-count2709 դիտում article-date 19:25 21-12-2016

«Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը՝ «Կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը. կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով: Քննարկման ընթացքում բանախոսները վեր հանեցին խնդիրներ` կապված ընտրական օրենսգրքի և դրա դրույթների լիարժեք իրականացման հետ, խոսեցին կուսակցություններում և տարատեսակ քաղաքական նախեռնություններում կնոջ դերի մեծացման անհրաժեշտության, գենդերային հավասարության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց ակտիվության ընդլայնման մասին: Անդրադառնալով Հայաստանում կանանց մասնակցային հնարավորություններին և խոչընդոտներին՝ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Հասմիկ Շափաղաթյանը կարևորեց կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոնների բացահայտումը, դրանց հասցեական ուղղորդումը և բաց ու հանրային քննարկումների միջոցով լուծման հնարավոր ելքերի հայտնաբերումը: Կարևոր է դեռևս մանկուց աղջիկների և տղաների սոցիալիզացիայի վեկտորի փոփոխությունը, որին պետք է հասնել կրթական, դաստիարակչական, սոցիալական մի շարք ծրագրերի ներդրմամբ: Քննարկմանը հնչած կարծիքներն ու առաջարկությունները հետագայում կարտացոլվեն «Միասնություն» համազգային շարժման ծրագրային հիմնադրույթներում: [b] «Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր