211652_close_icon
views-count2811 դիտում article-date 16:52 09-12-2016

Թրամփը նախընտրական քարոզարշավի վրա 2 անգամ քիչ գումար է ծախսել Քլինթոնից. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականը տվյալներ է հրապարակել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի ծախսերի մասին։ Թերթի տվյալներով՝ Թրամփը քարոզարշավի ընթացքում ծախսել է 340 մլն դոլար, որից 66 միլիոնը իր անձնական հաշվից, իսկ Քլինթոնը ծախսել է 581 մլն դոլար։ Դրանից 72 միլիոնը նա ծախսել է հեռուստատեսային և շուրջ 16 միլիոնը՝ սոցցանցերում գովազդ ապահովելու համար։ Ընտրություններից մի քանի օր առաջ Թրամփը ծախսել է 94 մլն դոլար, մինչդեռ այդ ժամանակահատվածում Քլինթոնը ծախսել է 132 մլն դոլար։ Նշենք, որ ավելի վղ Time ամսագիրը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել էր Տարվա մարդ։

Նմանատիպ նյութեր