211652_close_icon
views-count2039 դիտում article-date 16:59 12-11-2016

Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնից խորհուրդ հարցնել

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ խորհրդի համար կարող է դիմել երկրի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնին։ Այդ մասին Թրամփը հայտնել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Լրագրողը հարցրել է Թրամփին, թե ինչպես է անցել հեռախոսազրույցը իր՝ արդեն նախկին մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ, և հետաքրքրվել, թե զանգահարե՞լ է իրեն, արդյոք, Հիլարիի ամուսինը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը։ Թրամփի խոսքով՝ Բիլլը բարեհամբույր է խոսել իր հետ. «Այո, նա շատ տաղանդավոր մարդ է, ես ի նկատի ունեմ, որ նրանք (Քլինթոն ամուսինները) շատ տաղանդավոր ընտանիք են։ Իհարկե, չեմ բացառում, որ կարող է դիմեն նրան խորհրդի համար»,-ասել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր