211652_close_icon
views-count1913 դիտում article-date 17:23 05-12-2015

Մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարը

Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարը, որը հանդիսանում է Grand Chess Tour-ի վերջին փուլը: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարի մասնակիցների ցանկը. 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) 2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) 4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) 5. Լևոն Արոնյան (Հայաստան, 2788) 6. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) 7. Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) 8. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) 9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) 10. Մայքլ Ադամս (Անգլիա, 2737), Մրցաշարի 1-ին տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ներկայումս ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Այսօր կկայանա 2-րդ տուրը: Արոնյանը սպիտակներով կխաղա Անանդի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր