3949 դիտում
16:33 10-12-2016
Հայաստանը միացել է «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին համաձայնագրին
Կարևորելով գիտատեխնիկական, արտադրական, առևտրային և ֆինանսական ձևավորված կապերի պահպանումն ու դրանց զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարվելով ԱՊՀ շրջանակներում 1994 թվականի ապրիլի 15-ին ստորագրված արտադրական, կոմերցիոն, ֆինանսավարկային, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու մասին միջկառավարական համաձայնագրի դրույթներով, Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Բելառուսի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագիրը:
Փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին Արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում:
Ստորագրված փաստաթղթերի հիմնական նպատակն է «Պաշտպանական համակարգեր» Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման և արդիականացման աշխատանքների (ծառայությունների) կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի ամրապնդմանը:
Փաստաթղթերը նաև Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, ինչպես նաև Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար:
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
19:13 23-10-2015
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգեր ստեղծելու մասին համաձայնագրին
4333 դիտում
13:22 19-08-2017
Սիրիայի ևս 14 բնակավայրեր միացել են հրադադարի մասին համաձայնագրին
2356 դիտում
15:26 22-08-2016
Սիրիայի հաշտության համաձայնագրին են միացել ևս 5 բնակավայրեր
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
703 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
427 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան