211652_close_icon
views-count7174 դիտում article-date 22:33 13-12-2016

Ժամը 22.00-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [color=#CC0000] Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Նմանատիպ նյութեր