211652_close_icon
views-count2162 դիտում article-date 15:25 14-12-2016

Ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին: Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նմանատիպ նյութեր