211652_close_icon
views-count2171 դիտում article-date 10:50 15-12-2016

Սեյյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում չունի, բայց ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կուսակցության համագումարին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս՝ այս տարի օգոստոս ամսին: Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը։ Մեզ հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հորդորով է Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին՝ ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը։ Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռևս չունի, բայց նա անպայման ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին։ Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը հանդես գա ելույթով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր