211652_close_icon
views-count1835 դիտում article-date 13:13 15-02-2014

Ներկա-բացակայի խնդիր չկա. ԲՀԿ-ական պատգամավորը՝ ԵԿՄ համագումարին ներկա գտնվելու մասին

Այսօր՝ փետրվարի 15-ին, ԵԿՄ 10-րդ համագումարի հետ միաժամանակ սկսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, սակայն ԵԿՄ համագումարին ներկա էին նաև ներկայացուցիչներ՝ ԲՀԿ-ից: ԲՀԿ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով, համագումարը դեռ չսկսած, հեռացավ՝ մասնակցելու իր կուսակցության համագումարին: Լրագրողների հարցին, թե ինչու է վերջինս ԵԿՄ-ի համագումարը չսկսած, հեռանում, նշեց, որ նույն ժամին էլ սկսվելու է իրենց համագումարը և հարգում է իր կուսակցությունը: Հարցին, թե արդյո՞ք ԵԿՄ համագումարին նրա ներկա գտնվելը ներկա-բացակայի խնդիր չէ, ասաց, որ ներկա-բացակայի խնդիր չունի. Ինքը տեսել է Սեդրակ Սարոյանին, հարցրել, թե ինչպես է և հիմա հեռանում է: Լրագրողների հարցին, թե հնարավոր է, որ այսօրվա համագումարում ԲՀԿ-ը հայտարարի, որ հանդես է գալու՝ որպես ընդդիմություն, ասաց, որ ԲՀԿ-ն ոչ իշխանական կառույց է:

Նմանատիպ նյութեր