21470 դիտում
17:49 15-12-2016
Ծնողներից մեկի դիմումի հիման վրա, առանց մյուս ծնողի համաձայնության, ՀՀ-ում բնակվող երեխային կվերապահվի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք
Գործադիրը հավանությունն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև որոշակի խնդիրներն ու օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով օրինագծում նախատեսվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ:
Մասնավորապես՝ յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Նախատեսվող փոփոխության համաձայն՝ ծնողներից մեկի դիմումի հիման վրա, առանց մյուս ծնողի համաձայնության, ՀՀ-ում բնակվող երեխային կվերապահվի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
Մեկ այլ փոփոխությամբ էլ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվում նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ծնողների ազգությամբ հայ երեխաներին՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված