211652_close_icon
views-count2084 դիտում article-date 13:56 16-01-2018

Բագրատաշենի անցակետում ցույցերի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։ Այդ առնչությամբ Է. Մարուքյանն իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/marukyan.edmon/posts/1777393228999063?_rdc=1&_rdr]էջում [/url]գրել է. «Մասնավորապես՝ ես պաշտպանել եմ նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք. ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։ Պարոն Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել ենք, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է»։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/09/1086335/]Հիշեցնենք[/url], որ օրեր առաջ նա այդ հարցով գրությամբ դիմել էր նաև վարչապետ Կարոն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահին։

Նմանատիպ նյութեր