16848 դիտում
23:36 15-12-2016
Գաղտագողի ծառահատումներ Երևանում. ազատամարտիկը պնդում է, որ տնկած ծառերը կտրել են խանութ կառուցելու նպատակով. ամեն մի ծառը խորհրդանշում էր մի զինվորի հիշատակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևան քաղաքի Քաջազնունու 9 շենքի բնակիչ, ազատամարտիկ, 46-ամյա Վահե Ռաֆյանը խիստ վրդովված է Քաջազնունու փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ՝ Քաջազնունու 8 շենքի մոտ, իր տնկած ծառերից 5-ը կտրելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա առավոտ նկատել է, որ ծառերից 4-ը չկան և հայտնաբերել, որ կտրել են, իսկ կտրելու պատճառը այդ շենքի առաջին հարկում կառուցվող խանութի շինարարական աշխատանքներին խանգարելն է եղել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Վահեն բարկացած ասաց, որ արդեն 20 տարի է՝ դույլերով ջուր է կրում, որպեսզի խնամի իր տնկած ծառերը, սակայն այսօր ծառերից մի քանիսը ապօրինաբար կտրել են:
Նա ցավով նշեց, որ այդ ծառերից յուրաքանչյուրն իր համար խորհրդանշում էր մի զինվորի հիշատակ:
Ազատամարտիկը հույս հայտնեց, որ այս անօրինական ծառահատումը կատարողները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
23819 դիտում
17:59 15-04-2017
Երևանում ծառատունկի էին դուրս եկել ԵԼՔ-ականները, քաղաքացիներն ասում էին. «Նիկոլի տնկած ծառը արմատ կտա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ