211652_close_icon
views-count2143 դիտում article-date 13:24 04-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. Դավիթաշենում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին թաղապետ Ռուստամ Բաղդասարյանի ու քաղաքացիների տնկած ու խնամած ծառերը փորձել են «քոքից» կտրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք փորձել են ծառերի սպանդ իրականացնել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք փորձել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի վերջնամասում՝ դեպի Զովունի տանող հատվածում գտնվող կանաչ ծառերի սպանդ իրականցնել: 
 
Օպերատիվորեն ժամանել են թաղապետարանից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել են, որ 3 ծառ «քոքից» մասամբ կտրված է, 2 ծառերի բների վրա էլ միտումնավոր դիզվառելիք է լցված:
 
Այս պահին թաղապետարանի և քաղաքապետարանի աշատակցիները պատրաստվում են զեկուցագիր ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որից հետո հավանաբար քաղաքապետարանը դեպքի մասին կտեղեկացնի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին: 
 
Թե ինչ ընթացք կտա գործը, դեռևս հայտնի չէ, սակայն այս տարածքում տարիներ առաջ տիրում էր գարշահոտ վիճակ ու այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դավիթաշենի այն ժամանակվա թաղապետ Ռուստամ Բաղդասարյանի ու բնակիչների շնորհիվ տարածքը մաքրվել ու տնկվել էին ծառեր, իսկ հիմա ինչ-որ ծառասպան կամ ծառասպաններ փորձել են ծառերի սպանդ իրականացնել: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր