211652_close_icon
views-count2738 դիտում article-date 12:12 16-12-2016

Կորյուն Նահապետյանը ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի դասընթացի մասնակիցներին և դասախոսներին, քննարկվել են տարածաշրջանային հարցեր

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 129-րդ դասընթացի մասնակիցների եւ դասախոսների հետ: Կորյուն Նահապետյանը հանդես է եկել դասախոսությամբ, որում արծարծվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղություններին, սահմանադրական փոփոխություններին եւ պաշտպանության ոլորտի վրա դրանց ազդեցությանը, ՀՀ-ում իրականացվող օրենսդրական եւ պաշտպանական բարեփոխումներին, խորհրդարանական վերահսկողության նոր մեխանիզմներին վերաբերող հարցեր: Դասախոսության ավարտից հետո ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչները հարցեր են ուղղել պարոն Նահապետյանին, որոնք վերաբերել են տարածաշրջանային անվտանգությանը, առկա ռազմաքաղաքական զարգացումներին եւ ՀՀ արտաքին քաղաքական առանձին ուղղություններին:

Նմանատիպ նյութեր