211652_close_icon
views-count2648 դիտում article-date 13:48 16-12-2016

ԵԽ-ն չունի Սիրիայում իրադարձությունների վրա ազդող լծակներ. Դոնալդ Տուսկ

Սիրիայում խաղաղ բնակչության վրա պարբերաբար իրականացվող դիտավորյալ հարձակումները և հիվանդանոցների ոչնչացումն անթույլատրելի է։ Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա կողմնակիցների, մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի գործողությունները Հալեպի շրջանում։ Այդ մասին նշված է Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ անդամ պետությունների մակարդակով հանդիպման ավարտին տարածված հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ ԵԽ-ն չունի այն լծակները, որոնցով կկարողանար ազդել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հունի վրա։ «Պետք չէ, սակայն, Եվրամիությանը քննադատել դրա համար։ Մենք ճնշում կգործադրենք մյուս միջազգային խաղացողների վրա, որոնք ներգրավված են սիրիական հակամարտության մե և կօգտագործենք դիվանագիտական հնարավոր լծակներ»,-ասել է Տուսկը։ Վերջինս նաև կասկած է հայտնել, որ մարդասիրական միջանցքներում ամբողջական անվտանգություն է ապահովված։ Հիշեցնենք, որ 2011 թվկանին Սիրիայում սկսված հակամարտությունը մինչ օրս 400.000-ից ավելի մարդու կյանք է խլել։

Նմանատիպ նյութեր