211652_close_icon
views-count2637 դիտում article-date 15:32 16-12-2016

Քննարկվել են բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմանն առնչվող հարցեր

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է եղել խնդրի կարգավորման միջազգային փորձին: Ներկայացվել են տարածքների պահպանության վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորության` Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ պատվերով իրականացված «Ինսթիգեյթ»ընկերության վերլուծությունը և «Synergy» ընկերության ապօրինի ծառահատումների դեմ տեխնոլոգիական կիրառման մասին աշխատանքը: Քննարկմանը կարևորվել է կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը, մտքեր են փոխանակվել բնապահպանական խնդիրների ձևակերպման և լուծումների ուղղությամբ: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը, նշել է, որ հարցերին գործնական մոտեցում է պետք տալ և փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի արդյունավետ ճանապարհ գտնել՝ պասիվ-հարմարվողականից ակտիվ-նախաձեռնողական մոտեցմամբ:Հնչած առաջարկների ուսումնասիրման և տարբերակների քննարկման նպատակով առաջիկայում կրկին նմանատիպ հանդիպում է նախանշվում անցկացնել՝ առավել լայն շրջանակով:

Նմանատիպ նյութեր