211652_close_icon
views-count2870 դիտում article-date 16:16 17-12-2016

Ռուսաստանում 5 ուղևորով ավտոմեքենան անցել է Բայկալ լճի սառցաշերտի տակ. 3 հոգի, այդ թվում՝ 5-ամյա երեխա, մահացել են

Ռուսաստանի Բայկալ լճի սառցակալած մակերեսի վրա հայտնված մարդատար ավտոմեքենան, որում եղել է 3 տղամարդ, 1 կին և 5 տարեկան մի երեխա, սառույցի կոտրվելու պատճառով հայտնվել է լճի մեջ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Հետաքննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։ Զոհվել են 3-ը, այդ թվում՝ երեխան։ Վարորդը և կինը կարողացել են դուրս գալ ջրից։ Ըստ հետաքննության տարածած հաղորդագրության՝ այսօր՝ դեկտեմբերի 17-ին նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Շիգաևո գյուղի տարածքում, որը շատ մոտ է գտնվում լճին։ Ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և այն հայտնվել է լճի սառած մակերեսի վրա, սակայն ծանրությունից սառույցը կոտրվել է և մեքենան սկսել է ընկղմվել ջրի մեջ։ Ջրասուզակները փորձում են մահացածների դիերը դուրս բերել լճից։

Նմանատիպ նյութեր