211652_close_icon
views-count18693 դիտում article-date 16:28 17-12-2016

Նոր մանրամասներ՝ երեկ Արմավիրի մարզում BMW-ի և Mercedes-ի բախումից. պարզվել է վարորդների, վիրավորների ինքնությունը. Toyota-ն եղել է կայանված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Վանաձոր քաղաքի Երկաթուղային փողոցի բնակիչ, 43-ամյա Արսեն Սիրեկանյանը, BMW-ն վարել է Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ, 21-ամյա Դավիթ Պետրոսյանը, իսկ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի ավտոմեքենան պատկանում է Զվարթնոց թաղամասի Նանուշյան փողոցի բնակիչ, 36-ամյա Վարուժան Հովսեփյանին։ Հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 19-ամյա Լիաննա Առաքելյանը և 43-ամյա Լիան Բաբայանը, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդի հարազատները, մինչև կժամանեին Վաղարշապատի շտապօգնության բժիշկները։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/16/104239/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00- ի սահմաններում Երևան-էջմիածին ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 02 TT 111 համարանիշի և Mercedes մակնիշի 19 PP 159 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 01 VM 088 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր