53485 դիտում
11:02 18-12-2016
Մինչև վարչապետ Կարեն Կարապետյանը չխառնվեց՝ «սայլը տեղից չշարժվեց». վստահ ենք, որ «մահաբեր փողոց» անունը կրող հատվածում ավտովթարները կնվազեն
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/24/102188/]բաց նամակ-խնդրանքով դիմել էր[/url] ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, հույս ունենալով, որ դեռ Խորհրդային ժամանակներից չլուծվող Փարաքարի ճանապարհի արտաքին լուսավորման խնդիրը միայն կարող է վերջնակապես լուծել վարչապետը, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փարաքարի գյուղապետարանը հայտարարել է մրցույթ և արդեն կա շահող կազմակերպություն, որը պետք է դեկտեմբերի 15-ից սկսեր արտաքին լուսավորման աշխատանքները, սակայն հարգելի պատճառներով՝ կապված եղանակների պայմանների հետ, ժամանակավորապես դադարեցվել է: Այն սկսվելու է դեկտեմբերի 19-ից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] վստահ է, որ վարչապետ Կ. Կարապետյանը հետամուտ կլինի այս բարի գործը մինչև ավարտին հասցնելը, քանի որ եթե հույսներս դնենք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի վրա, ապա միշտ կլսենք նույն պատասխանը՝ «»Փող չկա, փող չկա», իսկ ինչի համար փող կա՝ երևի միայն ինքը գիտի:
Օրերս կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է ֆոտոլրագրողի բաց նամակին, որը ներկայացնում ենք ստորև.
[b]Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին[/b]
Ի պատասխան Ձեր՝ 2016 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակի՝ ստորև տեղեկացնում ենք հետևյալը.
Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկից մինչև Մուսալեռի հուշահամալիրի խաչմերուկ ընկած Մ-5 միջպետական մայրուղու 2500 մ երկարությամբ հատվածում բացակայում է գիշերային լուսավորությունը: Վերջին մի քանի տարիների ընթացքում համայնքի բնակիչների կողմից բազմիցս բարձրացվել է նշված հարցը: 2016 թ. կեսերին համայնքի բյուջեում փոփոխություն կատարվեց, և նշված ճանապարհի 350 մ հատվածի գիշերային լուսավորության ծրագիրն ընդգրկվեց համայնքի բյուջեում: Աշխատանքները նախատեսվում է սկսել ս.թ. դեկտեմբերի 15-ին և ավարտել դեկտեմբերի 29-ին: Այս 350 մ ճանապարհահատվածի գիշերային լուսավորության համար
համայնքապետարանի ծախսը կկազմի մոտ 2.8 մլն ՀՀ դրամ:
Ճանապարհի մնացած՝ 2150 մ հատվածի գիշերային լուսավորության համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի մոտ 17 մլն ՀՀ դրամ, ինչը համայնքի ուժերով հնարավոր չէ իրականացնել, և համայնքի 2017 թ. բյուջեում այն նախատեսված չէ: Հարցը կքննարկվի հաջորդ տարվա որևէ ծրագրում ներառելու համար:
[b]
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
20822 դիտում
16:20 13-02-2016
Մինչև նախարարն ու գլխավոր տնօրենը չխառնվեցին, «սայլը տեղից չշարժվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ