211652_close_icon
views-count4695 դիտում article-date 13:31 18-12-2016

Կալիֆոռնիայում հարսանյաց արարողության ժամանակ հսկա ծառ է տապալվել. կա 1 զոհ, 4 վիրավոր

Լոս Անջելեսի Ուիթերս Փեն պարկում հարսանայաց արարողության ժամանակ հսկա էվկալիպտ է տապալվել գետնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել հարսանյաց արարողության մասնակիցների լուսանկարվելու պահին, 1 կին մահացել է, ևս 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Աղբյուրի տեղեկություններով՝ ծառի շրջվելու հետևանքով հարսանիքի հյուրերի մի խումբ հայտնվել է հսկա ծառի բնի տակ և միայն դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատելով ծառի բունը՝ կարողացել են դուրս բերել այնտեղից նրանց: Նշվում է, որ վիրավորների մեջ կա 5-ամյա աղջիկ երեխա, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրհեղ ծանր:

Նմանատիպ նյութեր