Ահազանգ՝ Զովունիի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողներից․ դպրոցում դրամահավաքությունները ավանդույթ են դարձել․ ո՞ւր է նայում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 3-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի մայրը, ով չցանկացավ հրապարակել իր տվյալները ու իր և մի շարք ծնողների անունից ցանկացավ դժգոհություն հայտնել դպրոցում հաճախակի դարձած դրամահավաքների շուրջ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Դրամահավաքները այս դպրոցում հաճախակի են դարձել, որի հիմնական կազմակերպիչը ծնողկոմիտեի Արևիկ Մելքոնյանն է։ Զրուցարաններով նամականեր է գրում, ու պահանջում որոշակի գումարներ երեխաները տանեն դպրոց՝ հիմնականում դասղեկներին նվեր առնելու համար։ Կան ծնողներ, իհարկե, որ չեն մասնակցում դրամահավաքներին և իմ կարծիքով ճիշտ են անում, քանի որ պարտադիր չէ այդքան մեծ գումարներ հավաքել ու նվերներ անել, կարելի է թողնել յուրաքանչյուրը իր հնարավորության չափով նվեր անի։ Այդ դպրոցում ուղղակի բարձիթողի վիճակ է տիրում։ Խոհանոցի վիճակը մեղմ ասած հակահիգիենիկ է ու զարմանում ենք, որ ստուգողներ են գալիս, ոնց չեն արձանագրում այդ ամենը։ Հույս ունենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական կլինի այս ավանդույթ դարձած դրամահավաքներին ու ոչ միայն կարգելի, այլ կպատժի կազմակերպիչներին»։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է նաև խնդրի վերաբերյալ ներկայացնել դպրոցի տեսակետը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։