Ձյան շերտում արգելափակվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Toyota Prado մակնիշի 02 RR 003 պ/հ (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան: