Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում
Փետրվարի 6-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ԳԱԶԵլ» մակնիշի 646 VS 61 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 6-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Զովասար-Ոսկեթաս ավտոճանապարհի 1-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի L5725 և Մ. Հ.-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի 34 CZ 841 պետհամարանիշերի ավտոմեքենաները (5 ուղևոր):