211652_close_icon
views-count31181 դիտում article-date 09:54 19-12-2016

Յակուտիայում Ил-18 օդանավ է կործանվել. բոլոր ուղևորները ողջ են մնացել

Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի մարզում՝ Տիկսի բնակավայրի մոտ, ИЛ-18 ուղևորատար օդանավ է կործանվել։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն։ Վերջինի տվյալներով՝ նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 32 ուղևոր և անձնակազմի 7 անդամները։ Բոլորը ողջ են մնացել, սակայն նրանցից 16-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Օդանավը դեռևս անհայտ պայմաններում Տիկսիի օդակայանից 30 կմ հեռավորության վրա վթարային վայրէջք է կատարել և 3 մասի է բաժանվել, սակայն հրդեհ չի առաջացել։ Վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել և օդաչուի սխալը։ Դեպքի վայր են ուղարկվել Ռոսավիացիայի 3 Ми-8 ուղղաթիռներ և ՌԴ ԱԻՆ փրկարարները, ովքեր վիրավորներին տեղափոխել են Տիկսիի հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր