Կուբայում ուղևորատար օդանավ է կործանվել. կա առնվազն 104 զոհ, 3 ուղևոր ողջ է մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կուբայում կործանվել է Cubana de Aviacion ավիաընկերությանը պատկանող Boeing 737-ը: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20180518/1520891482.html]РИА Новости[/url]-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավում 104 ուղևոր է եղել:
Օդանավը Հավանայից Օլգին էր ուղևորվում: Այն կործանվել է Հավանայի օդանավակայանից չվերթի մեկնարկից մի քանի րոպե անց:
Ըստ [url=https://www.rbc.ru/society/18/05/2018/5aff1df29a7947e7dd13d41e?from=main?utm_source=fb_rbc]RBC [/url]լրատվամիջոցի՝ կործանման հետևանքով կա 3 ողջ մնացած ուղևոր, ովքեր այժմ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: