2210 դիտում
09:43 20-12-2016
Բյուջետային սպասումները չարդարացան, պղինձն էժանանում է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել։
Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները և մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչև 6000 դոլարի։ Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում հենց պղնձի խտանյութը։ Սա բերում է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը։ Սակայն սպասումները չարդարացան, և արդեն երկու շաբաթ է գները սահուն նվազում են, և երեկվա դրությամբ մեկ տոննա պղնձի գինը դարձել է 5500 դոլար։ Նշենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը կանխատեսում է բյուջեի եկամուտների աճ, որը պետք է ապահովվի այդ թվում նաև պղնձի միջազգային գների աճի հաշվին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
10:38 11-05-2019
Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են. «168 ժամ»
1039 դիտում
09:40 22-02-2023
Ակնկալիքները չարդարացան․ Փաշինյանը խաբել է․ մաս 164․ «Ժողովուրդ»
12306 դիտում
10:47 12-10-2016
Ինչո՞ւ է Հայաստանում էժանանում բենզինը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»