211652_close_icon
views-count2117 դիտում article-date 21:25 20-12-2016

Հայտնի են դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունները

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի որոշմամբ՝ հայտարարված մրցույթի արդյունքում դրամաշնորհ կստանան հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Հանուն կրթության և գիտության» ՀԿ, «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ։ Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, նոյեմբերի 10-ին հայտարարել էր մրցույթ հետևյալ երեք անվանակարգերում՝ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում», «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը»: Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ ոլորտը շատ խնդրահարույց և խոցելի է, որովհետև գործ ունենք սննդամթերքի հետ, ինչին առնչվում է ամբողջ բնակչությունը, մասնավորապես՝ երեխաները։ Եվ մրցույթում նման անվանակարգ սահմանելը նշանակում է, որ այն գտնվում է ուշադրության կենտրոնում։ Լիլիթ Ազատյանը նշում է, որ ծանոթանալով հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերին՝ դրական տպավորություն է ստացել։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր