24337 դիտում
19:14 20-12-2016
Հերթական անգամ իրավիճակը լարվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում. այս անգամ պահանջն այլ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական շրջանում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում նորից սաները բողոքի ակցիա էին անում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները այս անգամ դժգոհ էին ոչ թե [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/28/102481/]կրթահամալիրի տնօրենից[/url], այլ նրանց տեղեկացրել էին, որ կրթահամալիրը միացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին:
«Մենք դեմ չենք, որ մեր կրթօջախը լինի Պաշտպանության նախարարության հսկողության տակ, սակայն դեմ ենք, որպեսզի կրթահամալիրը միանա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին: Եթե մեր այս պահանջը մերժվի, մենք կհրաժարվենք և «Փոքր Մհեր»-ում և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում սովորելուց»:
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ ուշ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+