2896 դիտում
10:36 21-12-2016
Պատերազմն այնպիսի երևույթ է, որը մշտապես զարգանալու միտում ունի. Վովա Վարդանով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2016 թ. ապրիլյան պատերազմը բավականին ցավալի ու անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալուց բացի, օգնեց բացահայտել նաև երկրի պաշտպանական համակարգում առկա շատ ու շատ թերություններ: Դրանց մասին երկար տարիներ լռել են թե՛ ժամկետային զինծառայողները և թե՛ ոլորտի միջին ու բարձր օղակների պատասխանատուները:
Ու եթե բանակում առկա թերությունների ու բացթողումների մասին չխոսելը առաջինների դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է, ապա կառույցի ղեկավարների լռությունը կամ բացթողմուների մասին նրանց անտեղյակությունը կարելի է հանցավոր անտարբերություն համարել:
Իսկ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Հայոց բանակում առկա «հիվանդությունները» երկար տարիներ կուտակվելով ու չբուժվելով, հասցրել են համակարգի ներսում բավականին խորը խոցեր առաջացնել, ինչի պատճառով էլ մի ողջ երկրի ու ժողովրդի անվտանգության հարցը կարող էր հարցականի տակ դրվել:
Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր–հրամանատար Վովա Վարդանովը այս հարցի մասին «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ նախկին թերություններն արդեն վերացվել են, սակայն դեռ չի կարելի ասել, որ ամեն ինչ հրաշալի է:
«Բայց, այստեղ մի բայց կա: Պատերազմն այնպիսի երևույթ է, որը մշտապես էլ զարգանալու միտում ունի: Եվ պետք չէ մտածել, որ հակառակորդն այն աստիճանի հիմար է, որ հարձակման նախապատրաստվելու դեպքում կարող է նախորդ սցենարը կրկնել: Մենք փակեցինք այն բաց «պատուհանները», որոնք թուրքը բացեց: Եվ այդ «պատուհաններից» նրանք այլևս չեն կարող մտնել, բայց ո՞վ գիտի, գուցե այլ «դռներ» կան, որոնք դեռ պետք է փակել»,- ասաց Վ. Վարդանովը:
Ճշտող հարցին, թե իրականում շատ են բանակում առկա բաց «դռները», փորձառու հետախույզն ասաց, որ դրանք թերություններ են, որոնցից հակառակորդը կարող է օգտվել:
«Այսօրվա խնդիրն այն է, որ կարողանանք բոլոր «դռները» փակ ու անվտանգ պահել: Եվ չի կարելի երբեք հանգիստ շունչ քաշել ու ասել բանակում այլևս խնդիրներ չկան: Ես համոզված եմ, որ թե՛ ես, թե՛ իմ ողջ ազգը պատրաստվում է երկար ապրել, ուստի մեզ հանգիստ ապրել պարզապես չի կարելի»,– ասում է Վ. Վարդանովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
19:20 03-11-2021
ՄԱԿ-ԵՊՀ փոխգործակցությունը զարգանալու և ընդլայնվելու միտում ունի
24394 դիտում
20:07 23-11-2017
Ադրբեջանական բանակը հզորանում է, իսկ մենք միայն թղթի վրա ենք բարեփոխում անում․ Վովա Վարդանով. news.am
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»