Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էն որ ասում էր՝ ավտոմեքենան գցի «պերվի, վտարոյ, տրեծի», ես էլ իմ «Մարուսին» եմ «պերվի, վտարոյ, տրեծի» գցում ու ապահով հասնում տեղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարից ձորում հայտնված «Volkswagen Passat»-ի վարորդին առաջինն օգնության է հասել վթարի հարևանությամբ անասնապահությամբ զբաղվող՝ ազգությամբ եզդի մի տղամարդ, ով իր գառներին ու կովերին արածեցնելիս է եղել ու նրանց հետևում էր իր ավանակով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասաց. «Առաջինը ես նկատեցի, թե ինչպես ավտոմեքենան հայտնվեց ձորում ու ես անասուններիս թողեցի, մոտեցա ու ինչքան հնարավոր է՝ արագ օգնություն ցուցաբերեցի վարորդին, հետո արդեն քաղաքացիներն եկան, փրկարարներն ու շտապօգնությունը։ Ես իմ ավանակի՝ «Մարուսի» հետ էի ու «Մարուսն» ինձ ավելի ապահով է իմ ուզած տեղերը հասցնում, քան որ ավտոներով գնամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որ ասում էր՝ առաջ ավտոն քշելու համար կարում ես գցես «պերվի, վտարոյ, տրեծի», հիմա ես էլ իմ «Մարուսին» եմ գցում «պերվի, վտարոյ, տրեծի» ու ապահով հասնում եմ տեղ։
«Մարուսս» 10 տարուց ավելի է ինձ հուսախաբ չի արել, ես էլ միշտ իրեն կոնֆետ են հյուրասիրում, ափսոս որ մի լավ զուգընկեր չեմ կարողանում «Մարուսիս» համար ճարեմ, բայց մեկ ա՝ ամենահավատարիմ, ամենաանվտանգ փոխադրամիջոցն է»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագծում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության է հասել նշված վայրում անասնապահությամբ զբաղվող մի քաղաքացի, հետո նրան միացած այլ քաղաքացիներ, և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Վարորդը եղել է ամրակապված և դրա արդյունքում է, որ չի հայտնվել ավտոմեքենայից դուրս։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի