2675 դիտում
16:33 21-12-2016
Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում. քննարկվել է երկրի 2017 թ-ի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրինագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը և դրան ուղեկցող օրենքների նախագծերը:
Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
3221 դիտում
15:55 01-12-2016
Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը
4736 դիտում
16:34 29-09-2016
Հավանության է արժանացել ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը
1415 դիտում
14:17 08-12-2016
ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2017-ի պետբյուջեի լրամշակված նախագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց
Այս բաժնից
646 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
751 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1009 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով