211652_close_icon
views-count109334 դիտում article-date 20:37 21-12-2016

«Խնդրանքով և աղաչանքով դիմում եմ Ձեզ՝ իմ կյանքի փրկության համար». մորը կորցրած, առողջական լուրջ խնդիրներով 21-ամյա աղջնակը մեր օգնության կարիքն ունի

Ես խնդրանքով և աղաչանքով դիմում եմ Ձեզ՝ իմ կյանքի փրկության համար: Ես ունեմ լուրջ առողջական խնդիր. իմ լյարդը գրեթե ամբողջությամբ ախտահարված է «Ավյակոկ» կոչվող պարազիտով, որը Հայաստանում հազվադեպ դեպք է: Այն բժիշկներին, ում ես դիմել եմ՝ բոլորը հրաժարվել են որևէ բան անել՝ ասելով, որ դա այստեղ՝ Հայաստանում, հնարավոր չէ բուժել կամ վիրահատել, միակ ելքը փոխպատվաստումն է այլ երկրում որքան հնարավոր է շուտ: Ես այդ ուղղությամբ անգամ չմտածեցի, որովհետև դա ինձ համար անհնար էր, փորձեցի ուրիշ բժիշկ գտնել, որը ինձ այստեղ կվիրահատեր և 2016 թ.-ի օգոստոսի 29-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կատարվեց վիրահատությունս: Վիրահատության առաջին օրից մինջև այսօր վիճակս չի կայունանում, ավելին՝ ավելի վատ է, քան մինչև վիրահատությունն էր: 2016 թ-ի նոյեմբերի 9-ին նորից հետազոտվեցի: Վիրահատությունը ոչնչով չէր օգնել, նույն խոռոչները դեռ լյարդում էին և դրան ավելացել էր ևս մեկ բարդություն՝ հետվիրահատական լյարդի ԱԲՍՑԵՍ (թարախակույտ): Նույն օրը «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց լյարդի դրենավորում, որը պետք է կրեր մշտական բնույթ՝ մինչ փոխպատվաստումը: Վիճակը մի փոքր կայունացավ: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ես նորից վատ եմ զգում, ջերմություն ունեմ, քանի որ հարկավոր է կատարել նորից լյարդի դրենավորում: Նախորդը արդեն խցանվել է: Մինչ ես զբաղվում եմ թարախակույտը բուժելով՝ պարազիտը քայքայում է լյարդիս մնացած մասը: Ես ընդամենը 21 տարեկան եմ: Մայրս նոր է մահացել, հայրս վատառողջ է, ինձ հարկավոր է շտապ լյարդի փոխպատվաստում՝ կարճ ժամանակահատվածում, որի համար անհրաժեշտ է 60 հազար դոլար: Խնդրում եմ օգնեք ինձ, որքանով որ կարող եք: Նախօրոք հայտնում եմ Ձեզ իմ խորհին շնորհակալությունը: [b]Ռուզաննա Դանիելյան…[/b] [b][i]«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ», հաշվեհամար` 11500707069770 Հեռ`. 094-97- 04-21 էլ-հասցե`[email protected][/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր