60404 դիտում
17:58 10-04-2020
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. բազմազավակ ընտանիքը, որտեղ մեծանում է ապագա 3 զինվոր, մեր բոլորիս օգնության կարիքն ունի, իսկ Արա Բաբլոյանն էլ կցուցաբերի մարդկային վերաբերմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 26 փողոցի 1-ին հողակտորի 28 տանն են մի քանի ամիս վարձակալական հիմունքներով բնակվում ամուսիններ, 36-ամյա Արմեն Ա.-ն և 34-ամյա Մարինե Մ.-ն:
Վերջիններս ամեն ամիս բարերարների օգնությամբ հնարավորություն են ունեցել բնակարանի վարձը վճարել, ինչի շնորհիվ չեն հայտնվել փողոցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները իրենց խնամքի տակ ունեն 3 տղա, 2 աղջիկ: Մեծը 8 տարեկան է, փոքրը՝ 9 ամսական:
Երեխաները ունեն նաև առողջական խնդիրներ և նրանց հետազոտելու նպատակով դիմել են «Արաբկիր» բժշկական կենտրոն՝ ժողովրդին հայտնի Բաբլոյանի հիվանդանոց, սակայն այնտեղից հայտնել են, որ նա պետք է վճարում կատարի, մինչդեռ որպես նպաստ Մարինեն ստանում է ընդամենը 54 հազար դրամ, իսկ այդ գումարով բազմազավակ ընտանիքը հազիվ է կարողանում ծերը ծերին հասցնել և իր գոյությունը պահպանել:
Մայրը դիմել է նաև Սոցապ նախարարություն և էրեբունի թաղապետարան: Եթե թաղապետարանից մեկ արկղ սնունդ են ուղարկել, ապա Սոցապից նույնիսկ չեն բարեհաճել այցելել սոցիալապես անապահով այս ընտանիքին:
Դրա փոխարեն Սոցիալական հարցերի նախարարության չինովնիկները երևի զբաղված են եղել իրենց պարգևավճարները մաշելով:
Մարինեն իր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն է ուղղում ինչպես բարերարներին, այնպես էլ Երևանում բնակվող քույր ու եղբայր Սամվելին ու Մարիամին:
Վերջիններս համացանցի միջոցով տեղականալով ընտանիքի ծայրահեղ ծանր վիճակի մասին, օրեր առաջ այցելել են Մարինեին և Արմենին, երեխաների համար նրանց են հանձնել հագուստներ, մանկական խաղալիքներ, մանկական օրորոց: Ու հիմա 9 ամսական երեխան գոնե քնում է օրորոցում, այլ ոչ թե հատակին:
Ամուսինները խնդրանքով դիմում են բարի մարդկանց, ասելով. «Հասկանում ենք, նոր կորոնավիրուսի համավարակը իր սև գործն է անում ու հիմա մարդիկ հազիվ իրենց սննդի հարցն են լուծում, բայց ուզում ենք հավատալ, որ կգտնվեն Մարիամի և Սամվելի նման բարի ու սրտացավ մարդիկ, ովքեր գոնե սննդամթերքով ու հագուստով մեզ կօգնեն:
Առիթից օգտվելով, ուզում ենք նաև դիմել «Արաբկիր» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արա Բաբլոյանին, ասելով՝ Մենք շատ ենք լսել ձեր մարդկային քայլերի մասին, խնդրում ենք այս անգամ էլ մեր ընտանիքին սատար կանգնեք: Երեխան գոնե հետազոտվի ձեր հիվանդանոցում ու շարունակի բուժումը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ամուսիններին, ու նրանց ընտանիքին, որտեղ մեծանում է ապագա 3 զինվոր:
[b]Ընտանիքին օգնելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են զանգահարել Մարինեին հետևյալ հեռախոսահամարով՝ 099-02-76-02[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53714 դիտում
20:00 17-08-2018
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքը բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ