211652_close_icon
views-count4867 դիտում article-date 22:40 21-12-2016

Հեղինակավոր մրցույթից հայազգի մեներգիչը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով

Ս. թ. դեկտեմբերի 7-13-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Մեներգիչների միջազգային Սուրբծննդյան 3-րդ մրցույթը: ՀՀ մշակույթի նախարարության և «Երիտասարդ տաղանդների աջակցության» հիմնադրամի աջակցությամբ այս հեղինակավոր ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներ Լուսինե Մակարյանը և Տիգրան Օհանյանը: 16 երկրի 120 վոկալիստների մասնակցությամբ հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել և «Գրան պրի» մրցանակի արժանացել` Տիգրան Օհանյանը /տենոր/: Լուսինե Մակարյանն արժանացել է Պատվո դիպլոմի, իսկ նվագակցող, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը` «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի:

Նմանատիպ նյութեր