1882 դիտում
16:39 22-12-2016
Նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին
Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կհստակեցվի օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր:
Մասնավորապես, հաշվի առնելով Պալատի խորհրդի գերծանրաբեռնված աշխատանքը, որը հիմնականում պայմանավորված է փաստաբանների թվի ավելացմանը զուգահեռ կարգապահական գործերի թվի և օրակարգային այլ հարցերի ավելացմամբ՝ նախագծով նախատեսվում է խորհրդին վերապահված մի շարք հարցերի քննարկումն իրականացնել ոչ միայն նիստերի, այլ հեռակա հարցման միջոցով:
Համապարփակ կարգավորում է ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության կարգը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար:
ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող կարգավորումներն իրենց ամրագրում են գտել նախագծում՝ հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները, սահմանվել է անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում, բարեփոխվել են փաստաբանների պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը:
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
19:28 23-06-2015
Հայտնի են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանները
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»