1924 դիտում
18:24 22-12-2016
ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները:
Այնուհետեւ Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների hետ: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին առնչվող սահմանադրական նոր կարգավորումները, քննարկվել են մարզում առկա խնդիրները՝ կապված կրթության, սեփականության, սոցիալական իրավունքների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության հետ:
Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում կատարել է նաեւ քաղաքացիների ընդունելություն եւ ծանոթացել նրանց հարցերին:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
12:16 27-07-2019
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
2665 դիտում
13:37 11-04-2017
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան