2525 դիտում
09:54 23-12-2016
Գործարարներից «փող կլպելու» տխրահռչակ 205-րդ հոդվածը փոփոխվելու է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի շատ կարևոր օրինագիծ: Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի տխրահռչակ 205 հոդվածում: Այս հոդվածով պատիժ է նախատեսվում հարկերից չարամտորեն խուսափողների համար:
Բայց մեծամասամբ այն կիրառվում է գործարարներից «փող կլպելու» համար ու հսկայական կոռուպցիոն ռիսկ էր պարունակում: Կոպիտ ասած, ՊԵԿ-ին ներկայացվող փաստաթղթերում գործարարի կողմից թույլ տրված նույնիսկ աննշան վրիպակ կարող է մեկնաբանվել որպես «չարամտություն», կամ ՊԵԿ-ի կողմից կատարված ստուգումներով գործարարին կարող են ենթարկել քրեական հետապնդման և նույնիսկ ենթարկել կալանքի:
Օրինագծով որոշակի հստակեցումներ են մտցված 205 հոդվածի տեքստում: Բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունները այս փոփոխությունները դրական են գնահատում: Սակայն հայտնի չէ, թե ՊԵԿ-ը ինչպես այն կկիրառի հետագայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4559 դիտում
10:06 30-09-2016
Փոփոխվելու է ՀՀԿ ղեկավար կազմը. «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»