211652_close_icon
views-count2324 դիտում article-date 23:45 09-12-2022

Սա արվում է մարդկանց ավելի էֆեկտի՞վ «կլպելու» համար․ ԴԱՀԿ ունեցող քաղաքացիները չեն կարողանում մեքենայի տեխզննումն իրականացնել. Oragir.News

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր ստացված մի ահազանգի, ըստ որի՝ քաղաքացիները ԴԱՀԿ-ի պատճառով չէին կարողանում մեքենաների տեխնիկական զննում իրականացնել։

Այս խնդրի առնչությամբ մենք կրկին ահազանգեր ենք ստանում։ Մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ 6 ամսում, եթե մեքենան հարկադիրում վարույթ ունի, տեխզննման իրականացումը դարձել է անհնար․ «Սրա արդյունքում՝ եթե պարեկը կանգնեցնում է, կարող է տանել տուգանային։ Մենակ մի բան չհասկացա․ տուգանային է տանում, որովհետև մեքենան տեխզննում չունի՞, թե՞ որ հարկադիրում վարույթ կա։

Այսօր չկարողացա մեքենան տեխզզնում անեմ, ասացին, որ հարկադիր կա վրան, ու չեն կարող տեխզննում անել։ Զգուշացրին, որ պարեկը կանգնեցնի, տուգանային կտանի։ Հիմա հարց․ սա արվում է կարգուկանոնի՞ համար, թե՞ ավելի էֆեկտիվ մարդկանց «կլպելու»: Ավելի լավ չի՞ թանկացնեն մեքենա պահելու պետվճարները, մարդիկ իմանան, որ մեքենան գլխացավ է, քան էս կլպելու սխեմաները»:

Նա նաև նշեց, որ իրականում խնդիրն առաջացել է Երևանի քաղաքապետարանի կողմից կարմիր գծերի տուգնքների չծանուցելու հետևանքով։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանն ասաց, որ խնդրի մասին վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր