211652_close_icon
views-count2062 դիտում article-date 15:00 23-12-2016

Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում կանցկացվի Ամանորի բարեգործական վազքարշավ

«Սիրելի´ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը: Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր և օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ: Արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից: Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, երեխաներն էլ՝ ծնողների հետ։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ: Ամանորյա վազքին մասնակցելու առնչությամբ հարցերը կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարել 055886637 հեռախոսահամարով: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր