211652_close_icon
views-count3675 դիտում article-date 18:06 23-12-2016

Օսկարը 60 մլն ֆունտի դիմաց հեռացավ «Չելսիից»

«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը հունվարին 60 մլն ֆունտի դիմաց կտեղափոխվի չինական «Շանհայ Թելեյս»: «Շնորհակալ ենք Օսկարին հիանալի կատարված աշխատանքի համար և հետագայում նրան մաղթում լավագույնը», նշված է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում: Օսկարրը «Չելսիում» անցկացրեց 4,5 տարի, սակայն երբ Կոնտեն նշանակվեց թիմի գլխավոր մարզիչ և սկսեց կիրառել 3-4-3 մարտավարությունը, բրազիլացին սկսեց խաղային ժամանակ քիչ ստանալ: Այս մրցաշրջանում Օսկարը մասնակցել է ԱՊԼ-ի 9 խաղի: «Շանհայում» նա կաշխատի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ղեկավարությամբ:

Նմանատիպ նյութեր